Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2020, 1667 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«VIII․ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
18. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632 -Ն որոշումը, բացառությամբ N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես: