Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2020, 1660 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած
կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և
փոփոխությունները՝
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը «մարտական գործողություններին մասնակցելու, կամ» բառերից հետո լրացնել «հակառակորդի հետ շփման գծում» բառերով և կետից հանել «, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի» բառերը.
2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «զոհված (մահացած), անհայտ կորած» բառերը փոխարինել «զոհված (մահացած) կամ անհայտ կորած» բառերով, իսկ «կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է» բառերից հետո լրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-23-րդ հոդվածներով» բառերով․
3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը պարտավոր է զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի պահանջով նրանց ապահովել սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով։»․
4) 3-րդ կետում «2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն» բառերով.
5) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) վնասվածքը կամ խեղումն ստացել է համապատասխանաբար՝ Հայաստանի
Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի
հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կամավորականի համար.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա: