8 Հոկտեմբերի 2020, 1658 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ
միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման
կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Միջոցառման չափանիշներին բավարարող տնտեսավարողները կարող են հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որով տալիս են նաև իրենց համաձայնությունը՝ տրամադրվող օժանդակության վերաբերյալ տվյալները հրապարակելու վերաբերյալ: Հայտի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի տվյալ վարկի տոկոսների սուբսիդավորում` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար:».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետով.
«17. Սույն միջոցառման շրջանակներում օժանդակություն ստացած տնտեսավարողների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:»: