Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2020, 1650 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը «ՉԵԽ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված N ՀՀ ԿԱ Ո ՀԲՄԱՊՁԲ-2020-ԱՎՏՈ ծածկագրով պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրի N 1 հավելվածում նախատեսված ոստիկանական մեքենաների մատակարարման ժամկետները սահմանելով՝
1) 10 հատ տրանսպորտային միջոց՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը.
2) 140 հատ տրանսպորտային միջոց՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ:
 

Արխիվ

2024

2023