Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2020, 1620 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1066-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1066-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Քանակը» սյունակի «1250000» թիվը փոխարինել «300000» թվով և «Արժեքը» սյունակի «5 000 000 000» թիվը՝ «1 200 000 000» թվով.
2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակի «ալյումինե համաձուլվածքից պրոֆիլներ» բառերը փոխարինել «ալյումինե համաձուլվածքից սնամեջ պրոֆիլներ» բառերով, «Քանակը» սյունակի «300000» թիվը փոխարինել «1250000» թվով և «Արժեքը» սյունակի «1 200 000 000» թիվը՝ «5 000 000 000» թվով: