Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2020, 1591 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 146-րդ հոդվածի
4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N 1 շենքի (այսուհետ՝ շենք)՝ 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների
(NN 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48) սեփականատերերին (այսուհետ՝ շահառուներ)` համաձայն N 5 հավելվածի, բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182,075.1 հազ. դրամ, որից՝
1) 182,051.1 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
«Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով
բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրման համար.
2) 24.0 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
«Պարտադիր վճարներ» հոդվածով) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նոտարի դեպոզիտ հաշվի սպասարկման նպատակով նոտարին փոխանցելու համար:
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարական` նոտարի դեպոզիտ հաշվին սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը հաշվեգրելու համար՝ կցելով նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ
ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հանձնարարականը և կից նյութերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 4-րդ կետով նշված նոտարի անվամբ առկա դեպոզիտային հաշվին փոխանցել որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ սույն որոշման 4-րդ կետում նշված դեպոզիտային հաշվին փոխանցված և 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի
Հանրապետության պետական բյուջե:
7. Սահմանել, որ՝
1) սույն որոշման N 5 հավելվածում նշված սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ մահվան դեպքում սույն որոշմամբ նրան հասանելիք աջակցություն ստանալու իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունը Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած ժառանգին (այսուհետ՝ ժառանգ)՝ ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն իրեն անցած բաժնեմասին հավասար.
2) սույն որոշման համաձայն՝ աջակցությունը ցուցաբերվում է՝
ա. վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 4-րդ կետում նշված նոտարի միջոցով՝ շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ներկայացված վճարման
հայտի համաձայն,
բ. աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիներին բնակարանային պահանջ չներկայացնելու
մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պարագայում,
գ. աջակցությունը ստանալուց հետո տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին Երևանի քաղաքապետին ներկայացված դիմումի առկայության պարագայում.
3) վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուների կողմից քսանօրյա ժամկետում, իսկ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած` N 40 բնակարանի սեփականատիրոջ ժառանգների և N 43 բնակարանի համասեփականատիրոջ ժառանգների ու բնակարանի մնացած համասեփականատերերի կողմից՝ ժառանգության վկայագիրը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հունվարի 15-ը՝ Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացված
դիմումի հիման վրա.
4) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և շահառուների միջև Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք
բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա, որում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
ա. աջակցության տրամադրումը հիմք է հանդիսանում շենքում շահառուներին սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող գույքի՝ բնակարանի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի բաժնեմասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու համար,
բ. աջակցության միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի) պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են աջակցություն
ստացող շահառուների միջոցների հաշվին,
գ. շահառուն պարտավորվում է սույն որոշման համաձայն աջակցություն ստանալուց հետո քանդված բնակարանի դիմաց պահանջ չներկայացնել պետական ու տեղական
ինքնակառավարման մարմիններին,
դ. աջակցություն ստանալուց հետո պատճառված վնասի հատուցման իրավունք ծագելու դեպքում այդ իրավունքը շահառուի կողմից զիջվում է Հայաստանի Հանրապետությանը.
5) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետ է սահմանվում վկայագիրը տրամադրելուց հետո վեց ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության՝ բացառությամբ սույն որոշման N 6 հավելվածի 9-րդ կետով սահմանված դեպքի.
6) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում շահառուներին շենքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի ընդհանուր մակերեսը և Կադաստրի կոմիտեի կողմից
հրապարակված՝ 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանի 6-րդ գոտում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետրի ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները (333.0 հազ. դրամ).
7) վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է շահառուի
տրամադրության տակ (շահառուն այն տնօրինում է իր հայեցողությամբ), իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին.
8) շահառուն վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության միջոցով բնակարան
(բնակելի տուն) ձեռք բերելիս կարող է ներգրավել հիփոթեքային վարկի միջոցներ, որի
պարագայում վկայագրում նշված աջակցությունը դիտարկվում է որպես կանխավճար.
9) վկայագիր ստացած, սակայն վկայագրում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմում
չներկայացրած շահառուների մասով սույն որոշմամբ պետության կողմից ձևավորված պարտավորությունները համարվում են դադարեցված:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնել սույն որոշման համաձայն և սույն որոշման N 6 հավելվածով հաստատված կարգով.
2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:
9. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ շենքի փլուզված 12 բնակարանների քանդման թույլտվությունը և ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` փլուզված բնակարանների և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի համապատասխան բաժնեմասի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։
10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ փլուզված բնակարանների հասցեներով չիրականացնել քաղաքացիների հաշվառում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

Արխիվ

2024

2023