Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1589 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում
կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պետական գնման պայմանագրում «ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի և գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքները» բառերը
փոխարինել «ՀՀ Կոտայքի մարզի գ. Ջրառատի միջնակարգ և գ. Կաթնաղբյուրի հիմնական
դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքները» բառերով.
2) ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6 ծածկագրով հայտարարված մրցույթի արդյունքում կնքվելիք պայմանագրում «գ. Հարժիսի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «գ. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով.
3) ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9 ծածկագրով հայտարարված մրցույթի արդյունքում կնքվելիք պայմանագրերում «գ. Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի» և «գ. Կիրանցի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» և «Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

Արխիվ

2024

2023