Կառավարության որոշումներ

28 Սեպտեմբերի 2020, 1593 - Ն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ, ՇԱՔԱՐԱՎԱԶԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՉՆՎԱԶՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԻՐԵՆՑ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը և 5-րդ մասը, 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների կուտակման ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի
չնվազող պաշարների հաշվառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալները, որոնցից սկսած գործում է ռազմավարական պաշարների պահուստի ձևավորման պահանջը՝ համաձայն
N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

հավելված3