Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1585 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ
մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ և
688-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված՝ ք. Երևան, Ավան, Սաֆարյան 14 հասցեում գտնվող 13,765.56 քառակուսի մետր մակերեսով, 205,743,446,0 դրամ հաշվեկշռային արժեքով հոսպիտալի շենքը, 61.73 քառակուսի մետր մակերեսով, 8,704,107,0 դրամ հաշվեկշռային արժեքով էլեկտրական ենթակայանը, 25.04 քառակուսի մետր մակերեսով, 1,946,389,0 դրամ հաշվեկշռային արժեքով պահակակետը, 22.68 քառակուսի մետր մակերեսով, 822,980,0 դրամ հաշվեկշռային արժեքով պոմպակայանը,
1,253.4 քառակուսի մետր մակերեսով, 19,726,963,0 դրամ հաշվեկշռային արժեքով տնտեսական մասնաշենքը և օժանդակ շինությունը, 166.32 քառակուսի մետր մակերեսով, 15,969,761,0 դրամ հաշվեկշռային արժեքով կաթսայատունը և դրանց զբաղեցրած՝ օգտագործման և
սպասարկման համար անհրաժեշտ 2.413978 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք),
ինչպես նաև սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքը` ըստ հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շարժական և անշարժ
գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո
քառամսյա ժամկետում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի
նվիրաբերության պայմանագիր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության և սպասարկման նպատակներով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված շարժական գույքի նվիրաբերության պայմանագիր
կնքելիս հիմք է ընդունվելու սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման
ժամանակ առկա շարժական գույքի փաստացի վիճակը.
2) սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կատարվելու են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

հավելված