24 Սեպտեմբերի 2020, 1579 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3-րդ կետի 1-ի ենթակետում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. 3-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթուղթ բառից հետո լրացնել «կամ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է բանկը բառերով,
բ. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «ներկայանալու միջոցով բառերից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով բառերով,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝
1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.
2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):
Սույն կետում նշված՝ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:»,
դ. N 6 ձևի վերնագրում «ԱՆՁԱՄԲ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻՆԵԼԸ ՀԱՎԱՍՏԱԾ բառերը փոխարինել «ԿԱՏԱՐԱԾ բառով,
ե. N 6 ձևով սահմանված ցանկի 5-րդ կետը «անվանումը բառից հետո լրացնել «կամ նշում շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 29-ից: