Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1575 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1507-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1786-Ա որոշումների`
կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ամրացված ավտոտրանսպորտային
միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը կատարվում են Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների
հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների նպատակային օգտագործման կամ օտարման վերաբերյալ:

հավելված

Արխիվ

2024

2023