Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1553 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ԵՎ N 385-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ
հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի
«Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու
համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր),
պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու
բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների
ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին
բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած
ճանաչելու մասին» N 383-Ն որոշման 3-րդ կետում «պաշտոնական հրապարակումից վեց
ամիս հետո» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ին» բառերով։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի
«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական
վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած
ճանաչելու մասին» N 385-Ն որոշման 7-րդ կետում «պաշտոնական հրապարակումից
6 ամիս հետո» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

Արխիվ

2024

2023