Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1572 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի և Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի
Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին այսուհետ՝
տեսչական մարմին ամրացված գույքը հետ վերցնել ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հանրապետական անասնաբուժասանիտարական և
բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային
կազմակերպությանը այսուհետ՝ կազմակերպություն՝ համաձայն հավելվածի:
2. Տեսչական մարմնի ղեկավարին՝ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի հանձնման-ընդունման և
պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության
միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023