Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1577 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1346-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու
մասին» N 1346-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2020 թ. 1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թ. 3-րդ եռամսյակ» բառերով.
2) 3-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2020 թ. 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թ. 4-րդ եռամսյակ» բառերով․
3) 4-րդ կետի «Իրականացման ժամանակահատվածը» սյունակում «2020 թ. 2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2020 թ. 4-րդ եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:

Արխիվ

2024

2023