Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1573 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության
2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական
սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր
քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով
շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ.
մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենքշինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն
հավելվածի, և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված
1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:
2. Սահմանել ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի
N 209 որոշմամբ սահմանված կարգով 2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի
գնահատված արժեքը՝ 7 526 457 800 դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝
7 204 568 800 դրամ, շարժական գույքի արժեքը՝ 321 889 000 դրամ).
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի
100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 դրամ.
3) աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած,
օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 431 200 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5
տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի
մեջ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել
ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը
վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից՝ մեկամսյա
ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի
մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով.
5) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես
նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 4 944 600 դրամ գումարի արժեքը
(ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի
հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է
իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից
բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու
տուրքերը:
4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝
մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը
վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության
արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի
գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համապատասխան
գանձապետական հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023