Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1574 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Հ. Հարության փողոց 3 հասցեում գտնվող, 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ 131 421 600 դրամ գնահատված շուկայական արժեքով, 1055 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 2586814) հետ վերցնել և
նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքին՝ դրանցից 310.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի կարիքների համար օգտագործելու, իսկ մնացած շենք-շինությունները՝ Հայաստանի Հանրապետությունում ձիաբուծության և հեծյալ տուրիզմի զարգացման նպատակով Տիգրան Բաղիշջանյանին օգտագործման, այդ թվում՝ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար։
2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սպասարկման և օգտագործման համար
հատկացված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անհատույց օգտագործման իրավունքը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի
նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով որ, սույն որոշման 1-ին կետից
բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի
Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի միջոցների հաշվին։
4. Սահմանել, որ նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի
Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը
վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023