Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1571 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել
հետևյալ լրացումները`
1) N 8 հավելվածի 10-րդ կետը «ժդ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե», «ժզ» և «ժէ» ենթակետերով.
«ժե. անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
ժզ. անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ
(ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ),
ժէ. անձն ստանում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,».
2) N 14 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ և 19-րդ
ենթակետերով.
«18) անձը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա,
հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) է.
19) անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը: