Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2020, 1569 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 912-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ կետի և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» N 912-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետից հանել 101-րդ ենթակետը.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում Սուրեն Արտակի Քյուրումյանին, ծնվ.՝ 11.01.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Մամիկոնյանց 3-րդ շենք, բն. 99, Բոննի համալսարան: Նվաճումը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»։

Արխիվ

2024

2023