24 Սեպտեմբերի 2020, 1564 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ԿԱՄՐՋԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետի 5-րդ ենթակետի, նույն
որոշման 2-րդ հավելվածի 24-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամուրջը (այսուհետ՝ կամուրջ) բարձրագույն ռիսկայնության աստիճանի՝ V
կատեգորիայի օբյեկտ է.
2) կամրջի նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-
ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով և գործում է 3 տարի ժամկետով.
3) կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթակա են պետական և
հատուկ համալիր փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հետևյալ ժամկետներում՝
ա. պետական համալիր փորձաքննությունը՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց
հետո առնվազն երկամսյա ժամկետում,
բ. հատուկ համալիր փորձաքննությունը՝ պետական համալիր փորձաքննությունն
ավարտելուց և կամրջի նախագծային փաստաթղթերը սույն որոշմամբ ստեղծված
միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին ներկայացնելու
օրվանից եռամսյա ժամկետում: Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական
հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության քննարկմանը՝ հատուկ համալիր փորձաքննության եզրակացությունը
հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից ստորագրելու օրվանից՝ երկամսյա
ժամկետում.
4) կամրջի շինարարության թույլտվությունը տրամադրում է համապատասխան
համայնքի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում.
5) կամրջի շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի
արդյունքը շահագործման է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման
վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի կողմից:
Համատեղ հանձնաժողովի կողմից կամրջի շահագործման ընդունման ակտը հիմք է հանդիսանում կամրջի շահագործման հանձնման և վերջինիս նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար:
2. Ստեղծել՝
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական
հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագաhին՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ժամկետում իրականացնել կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն:
4. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության
մեջ նշված ժամկետում իրականացնել կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն և հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո երկամսյա ժամկետում
եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության
քննարկմանը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն
որոշմամբ սահմանված կարգով տրամադրել կամրջի շինարարության թույլտվություն: