Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2020, 1090 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 983-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 983-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:».
2) 6-րդ կետում «2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող վերջին» բառերը փոխարինել «2020 թվականի որևէ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող» բառերով.
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը: 2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում: Դիմումում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից համեմատվում է կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հետ և առավել տուժած ոլորտներին պատկանելու հանգամանքը հերքվելու դեպքում այդ տնտեսավարողների տվյալները (ՀՎՀՀ և ՀԾՀ) չեն տրամադրվում ծառայությանը: Սույն պարբերությունում նշված դիմումները dimum.ssa.am կայքում կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետով.
«23. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1038-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու։»:

Արխիվ

2024

2023