17 Մարտի 2004, 334 - Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին սկսված — 2004 թվականին ավարտվող առաջնահերթ օբյեկտների շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 358,350.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 145,350.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 170,000.0 հազ. դրամ — Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 43,000.0 հազ. դրամ, ինչպես նա— 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքին` քաղաքի հրապարակի վրա գտնվող 8 բնակելի շենքերի տանիքների վերակառուցման համար։
2. Հաստատել 2003 թվականին սկսված — 2004 թվականին ավարտվող առաջնահերթ օբյեկտների շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից հատկացվող միջոցների բաշխումն ըստ օբյեկտների` համաձայն հավելվածի: