17 Սեպտեմբերի 2020, 1541 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
685-րդ հոդվածով, 686-րդ հոդվածի 1-ին մասով, 688-րդ և 689-րդ հոդվածներով սահմանված
դրույթները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ
հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 651 973 դրամ սկզբնական արժեքով ԳԱԶ 13 մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) (պետական համարանիշը՝ 058 HH 01) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի
անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը
(այսուհետ՝ կազմակերպություն)՝ այն վերանորոգելու և որպես ցուցադրական նմուշ կազմակերպության տարածքում տեղադրելու համար (գրանցման համարը՝ 264.210.864444):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին: