Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2020, 1526 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը
հաստատելու մասին» N 1355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 4-րդ կետը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով.
2) հավելվածի՝
ա. 1-ին կետը «վերամշակմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև խաղողի
սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը «բավարարող,» բառից հետո լրացնել «գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ, ինչպես նաև խաղողի սառնարանային պահպանությամբ և արտահանմամբ զբաղվող» բառերով,
գ. 4-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
1.1-ին ենթակետով.
«1.1) Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին սառնարանային պահպանության և արտահանման նպատակով խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նպատակային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության
2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված գյուղատնտեսական
հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող
վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագրով
սահմանված ընթացակարգով և պահանջներով, իսկ վարկերի տրամադրման պայմանները
հետևյալն են՝
ա. վարկերը տրամադրվում են դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ
արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,
բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի
կարող գերազանցել 1.2 մլրդ դրամը,
գ. ունեն առավելագույնը 9 ամիս մարման ժամկետ,
դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը
տրամադրելու պահից չի գերազանցում 6 ամիսը.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և
տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա: