Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 1524 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել
վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և
10 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի
«1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական
աջակցություն» ծրագրի «12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում
ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում» միջոցառման համար բյուջետային հատկացումների ստորադաս մարմին հանդիսացող պետական մարմիններին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում
ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման համար
անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում
կատարելու (ՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի
«բ» պարբերության պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման
նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի
«12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում» միջոցառման համար բյուջետային
հատկացումների ստորադաս մարմին հանդիսացող պետական մարմիններին` ապահովել
սույն որոշման շրջանակներում ձեռք բերվող ապրանքների մատակարարումը ուսումնական հաստատություններ՝ արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության
3
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված՝
«1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական
աջակցություն» ծրագրի «12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում»
միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

Արխիվ

2024

2023