Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2020, 1520 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 6-րդ, 14-րդ, 25-րդ կետերում և 54-րդ կետի 4-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով.
2) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Բացի դրանից, համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում այն կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հանրապետությունում կազմակերպել արդյունավետ պայքար ինչպես կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն), այնպես էլ կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների դեմ։».
3) հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«33. ԽԵԿ-ի ականջապիտակը կպարունակի տեղեկատվություն կենդանու անհատական համարի վերաբերյալ, մինչդեռ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակների վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ՝ QR կոդ) և (կամ) դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի (ռադիոհաճախականության նույնականացման համակարգ (այսուհետ՝ RFID) միջոցով։».
4) հավելվածի 36-րդ կետում «և RFID-ով» բառերը փոխարինել «, իսկ առկայության դեպքում RFID-ով» բառերով, իսկ «Ընդ որում, համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի մշտադիտարկման աշխատանքները ժամանակագրական տեսանկյունից առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, ռադիոհաճախային պիտակ պարունակող ականջապիտակը կամրացվի կենդանու աջ ականջին։» նախադասությունը հանել։