3 Սեպտեմբերի 2020, 1452 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ և 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 3,391,151 դրամ մաքսային արժեքով հասարակական վայրերում մարմնի ջերմաստիճանի ինֆրակարմիր չափիչ-ջերմապատկերիչ NUCTECH F2 123-T1 էլեկտրոնային համակարգը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, 2,422,251 դրամ մաքսային արժեքով հասարակական վայրերում մարմնի ջերմաստիճանի ինֆրակարմիր չափիչ-ջերմապատկերիչ NUCTECH F2 122-T1 էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել NUCTECH F2 123-T1 էլեկտրոնային համակարգի հաշվառումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում: