Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 1448 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները և սույն որոշման N 2 հավելվածով հաստատված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայությունների բարելավման նպատակով բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու և սպասարկելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր ավտոմեքենայում առկա օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների և օժանդակ բժշկական սարքավորումների և պարագաների (այսուհետ՝ գույք) հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրաբերության մասին պայմանագրեր կնքելով նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին։
4. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների նվիրաբերության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրաբերության պայմանագրով որպես նվիրառու հանդիսացող բժշկական կազմակերպության միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023