27 Օգոստոսի 2020, 1431 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 12-րդ կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների, N 1 հավելվածի N 2 և N 5 աղյուսակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 80,957.5 հազ. դրամն ուղղվելու է 2020 թվականի օգոստոս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված` 0-18 տարեկան հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին (յուրաքանչյուր հաշմանդամ երեխային 26.5 հազ. դրամ) միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու համար, եթե այդ ընտանիքն ընդգրկված է նաև 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում: Դրամական օգնությունը վճարվում է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով, նպաստի վճարման համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: