Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2020, 1430 - Ն

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց թիվ 9 հասցեում գտնվող 898 944 դրամ սկզբնական արժեքով 247,9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.03112 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին շենք, տարածք անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու և գույք նվիրաբերելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին N 375-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, լուծել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ 08.06.2011 թ. կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N Ի-104-ԱՕԳ պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ, սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023