27 Օգոստոսի 2020, 1426 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշման՝
1) վերնագրում, տեքստում, NN 1, 2 և 3 հավելվածների վերնագրերում, NN 1 և 2 հավելվածների տեքստերում «նախարարությունների կազմում գործող» բառերը և N 3 հավելվածի տեքստում «նախարարությունների կազմում» բառերը փոխարինել «նախարարությունների ենթակայությանը հանձնված» բառերով.
2) N 1 հավելվածի 3-րդ կետում, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 28-րդ, 33.1-ին, 46-րդ, 49-րդ, 50-րդ կետերում, N 3 հավելվածի 2-րդ կետում, NN 1 և 3 ձևերում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
3) N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում և N 2 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 908-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ» բառերով.
4) N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարման ոլորտի» բառերը փոխարինել «հանրային ծառայության առնվազն հինգ կամ քաղաքական կամ ինքնավար կամ վարչական կամ ղեկավարման կամ վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) կամ պետական հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի կամ տեղակալի» բառերով.
5) N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարման ոլորտի առնվազն 1» բառերը փոխարինել «հանրային ծառայության առնվազն 2» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: