Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2020, 1400 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ («ԴՈՆՈՐ») ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՆԱՄԱԿ - ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԹԻՎ TF0B2692) ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի նամակ - համաձայնագրի (դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջազգային պայմանագրի ստորագրումը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր