Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2020, 1407 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽԹԱՆՈՒՄ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ (ԲԱՂԱԴՐԻՉ Բ)» ՖԻՆԱՆՍՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (բաղադրիչ Բ)» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը: