Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2020, 1379 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության անվամբ հաշվառված 16․350․000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 2.7 GAS» («ՏՈՅՈՏԱ») մակնիշի, 06 T 001 AM պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2012 թվական, նույնացման համարը՝ JTEBX3FJ40K072504) (այսուհետ՝ գույք) տրանսպորտային միջոցը որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն։
2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում նշված տրանսպորտային միջոցն ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին: