Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2020, 1375 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության մասով), 5-րդ և 11-րդ կետերով.».
«6) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության մասով), 11-րդ և 19-րդ բաժիններով.».
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աղյուսակի 16-րդ բաժնով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: