20 Օգոստոսի 2020, 1377 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետի 23-րդ ենթակետի «գ» պարբերությունը «եկամուտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման)» բառերով.
2) 2-րդ կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությունը «եկամուտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման)» բառերով.
3) 2-րդ կետի 15-րդ ենթակետի «ա» պարբերությունում «22» թիվը փոխարինել «24» թվով.
4) 2-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերությունում «23» թիվը փոխարինել «25» թվով.
5) 2-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունում «24» թիվը փոխարինել «26» թվով.
6) 2-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությունում «25» թիվը փոխարինել «27» թվով.
7) 2-րդ կետի 19-րդ ենթակետի «ա» պարբերությունում «26» թիվը փոխարինել «28» թվով.
8) 2-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունում «27» թիվը փոխարինել «29» թվով.
9) 2-րդ կետի 21-րդ ենթակետի «ա» պարբերությունում «28» թիվը փոխարինել «30» թվով.
10) 2-րդ կետի 22-րդ ենթակետի «ա» պարբերությունում «29» թիվը փոխարինել «31» թվով.
11) 2-րդ կետի 23-րդ ենթակետի «ա» պարբերությունում «30» թիվը փոխարինել «32» թվով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: