20 Օգոստոսի 2020, 1367 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1268-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 1268-Ա որոշումը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին` սահմանված կարգով լուծել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: