20 Օգոստոսի 2020, 1363 - Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել համատեղ գործող «Սուսանգ Ինջինիրինգ Կո» և «Կորեա Կոնսալթնս ինթերնեյշնլ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (Կորեայի Հանրապետություն) Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա, նոր կամրջի կառուցման բաղադրիչի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը՝ քաղաքաշինության բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սուսանգ Ինջինիրինգ Կո» ՍՊԸ և «Կորեա Կոնսալթնս ինթերնեյշնլ Կո» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: