Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2020, 1364 - Ա

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Մամիկոն Լևոնի Ոսկանյանին (ծնված` 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27).
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին (ծնված` 1995 թվականի դեկտեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։