Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1353 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցման ամբողջականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պետության կարիքների համար ծառայությունների մատուցման N ՀՀՎԱ-ՄԱ-ԾՁԲ-19/100 պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի
N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները՝ դրանցով նախատեսված ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ:
3. Սահմանել, որ պայմանագրերում կատարված փոփոխությունների պայմանները տարածվում են կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023