Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1344 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն N 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Երվադա» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի մայիսի 24-ին կնքված N ԳՀԱՊՁԲ-7/9-1 պայմանագրում կատարել փոփոխություն` դրանով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետը սահմանելով մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Նոր Ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի մարտի 9-ին կնքված ՇՀԱՊՁԲ-7/8-2 պայմանագրի շրջանակում առաջացած 2 308 950 դրամ կրեդիտորական պարտքերի մարման գործընթացն իրականացնել 2020 թվականի ընթացքում` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ի ենթակետով նախատեսված պայմանագրի կողմերի նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման վերջնաժամկետից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածի համար:
4. Հույժ գաղտնի:
5. Հույժ գաղտնի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված