Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1325 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ) ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ցուցակում ներառված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում, անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձինք (ընտանիքները, այսուհետ երկուսը միասին՝ շահառու) իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանների (այսուհետ՝ բնակարան) նկատմամբ նվիրաբերության պայմանագրի հիման վրա կարող են ձեռք բերել սեփականության իրավունք, եթե նվիրառության նպատակով դիմել են անձամբ, իսկ այն դեպքերում, երբ շահառուն բացակայում է Հայաստանի Հանրապետությունից ուսման նպատակով կամ ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ լիազորագրի հիման վրա.
2) նվիրաբերված բնակարանները չեն կարող օտարվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամիսների ընթացքում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ).
3) բնակարանի գնման վկայագրի գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պատշաճ կարգով իրազեկել շահառուներին, ինչպես նաև ապահովել զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական կայքէջի միջոցով բնակարանների նվիրաբերության գործընթացի մեկնարկի վերաբերյալ իրազեկումը.
2) բնակարանի գնման վկայագիր տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշմամբ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման համար հատկացված դրամական միջոցների հաշվին՝
ա. Անահիտ Արշավիրի Բազիկյանին՝ AM 0468856, տրված 13.10.2011 թ. 047,
բ. Ռոման Գրիշայի Իշխանյանին՝ 009871138, տրված 19.01.2018 թ. 018,
գ. Անի Սերգեյի Չերչինյանին՝ 004089421, տրված 04.08.2018 թ. 018:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին.
2) նվիրառության համար չդիմած և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները չգրանցած շահառուների հետ պայմանագրերը լուծել՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո.
3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված անձանց բնակարանի գնման վկայագիրը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում լուծել այդ շահառուների հետ կնքված պայմանագրերը:
5. Սույն որոշման հավելվածով նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023