Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1327 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում, ի թիվս այլոց, Հայաստանի Հանրապետության կառավարության, «ԷֆԱրՎի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերության, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ. - «Էֆէսէլ Սոլար» Էս. Էլ.-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև կնքվող ուղղակի պայմանագրին ուղեկցող նամակին (փոփոխությանը)՝ համաձայն հավելվածի։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սույն որոշման 1-ին կետում նշված ուղեկցող նամակում, ըստ անհրաժեշտության, կատարել սրբագրական փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել այն։

հավելված

Արխիվ

2024

2023