Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1322 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»
N 298-Ն որոշման հավելվածի 5.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետով սահմանված իրավունքից կարող են օգտվել և ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից նաև 2020 թվականի օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած և այդ հիմքով ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Արխիվ

2024

2023