6 Օգոստոսի 2020, 1315 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 28-ի «Հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 180-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է
7 անդամից, որոնցից 3-ը իրավաբանգիտնականներ են, իսկ 4-ը` պետական պաշտոն զբաղեցնող անձինք:».
2) 4-րդ, 11-րդ կետերում և 12-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 6-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում «աշխատակազմից» և «աշխատակազմին» բառերը համապատասխանաբար փոխարինել «համապատասխան ստորաբաժանումից» և «համապատասխան ստորաբաժանմանն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: