Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2020, 1310 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 1610-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.
2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում 2020 թվականի նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.»:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համարվում է երկարաձգված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման դրույթների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1610-Ն որոշման 3-րդ կետով նշված նոտարներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: