Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1286 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 999-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» N 999-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «և բարոյական» բառերը փոխարինել «բարոյականության, հանրությանը ծառայելու գիտակցման, հանրային շահին հավատարմության, բարեկրթության, հարգալիրության, բարեխղճության և օբյեկտիվության» բառերով.
2) 3-րդ կետի «համընդհանուր կանոնների» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով.
3) 6-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) ծառայության ընթացքում պահպանել զգոնություն և չզբաղվել այնպիսի գործողություններով, որոնք կարող են շեղել ծառայության բնականոն ընթացքից՝ ապահովելով ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը.».
4) 6-րդ կետի «ե» ենթակետը «ազնիվ» բառից հետո լրացնել «և բարեխիղճ» բառերով.
5) 6-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» ենթակետերով՝
«ժե) խստորեն պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը.
ժզ) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ ծառայողի համբավն արատավորող անվայել արարք կատարելուց:».
6) 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Եթե ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել վարքագծի կանոնների առերևույթ անհամատեղելի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսված բարեվարքության հարցերով կազմակերպչին:».
7) 11-րդ կետի ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023