30 Հուլիսի 2020, 1285 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 519-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 519-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով.
2) որոշման 2-րդ կետում պետին բառը փոխարինել նախագահին բառով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետի Հողամասի մակերեսը (հա) սյունակում 0,1463 թիվը փոխարինել 0,12574 թվով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքի հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքի, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացված միջոցների հաշվին: