Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1278 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և Քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144,0 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Հավելված

Արխիվ

2024

2023