Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1270 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1148-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1148-Լ որոշման հավելվածի 20-րդ կետում «համաձայնությունը՝ հողատարածքում ցանք կատարելու վերաբերյալ» բառերը փոխարինել «(համատեղ և (կամ) բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերի մասով՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը՝ հողատարածքում ցանք կատարելու վերաբերյալ, և (կամ) համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ հողատարածքը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023