30 Հուլիսի 2020, 1269 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման N 9 հավելվածով սահմանված ցուցակի» բառերով.
2) որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին ենթակետով՝
«6.1) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան մի խումբ սաների` համաձայն N 9 հավելվածի.».
3) որոշումը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝
«7.1. Հաստատել բնակարանի գնման վկայագիր ստացող մանկատան սաների ցուցակը՝ համաձայն N 9 հավելվածի:».
4) որոշումը լրացնել նոր՝ 9-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: